Իսպանիայում ոստիկանը ընկել է գնացքի տակ ու զոհվել՝ փորձելով պարզել կասկածյալի ինքնությունը: Կասկածյալը՝ սեւամորթ մի տղամարդ, ստացել է ծանր վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել Մադրիդի Embajadores կայարանում:

Պարեկության իրականացնող ոստիկանն իր գործընկերոջ հետ մոտեցել է ուղեւորին, որն ինչ-որ միջադեպ էր սադրել, եւ նրանից փաստաթղթեր պահանջել: Ուղեւորը հրաժարվել է, ինչից հետո վեճ է սկսվել, արդյունքում երկուսն էլ հայտնվել են երկաթգծին, հաղորդում է El Confidencial-ը:

Այդ շրջանում երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: