Երեք մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Կալիֆոռնիայի Մոդեստո քաղաքի սեփական տներից մեկում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են երկու տղամարդու եւ մեկ կնոջ մարմին: Եվս մեկ կին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Զոհվածների անուններն ու տարիքը չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա: Նախնական տեղեկության համաձայն՝ կրակը բացել  է տղամարդկանցից մեկը, որն ավելի ուշ ինքնասպան է եղել, հաղորդում է ТАСС-ը: