ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոն, որն այժմ զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժիններից մեկի ղեկավարի պաշտոնը, ամուսնացել է Կենտրոնական կոմիտեի քարտուղարի որդու հետ, հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ հարսանիքը կայացել է դեռ մեկ տարի առաջ: Կուսակցական թերթի վերջին համարներից մեկին Կիմ Յո Չժոնի մատին ամուսնական մատանի կա:

28-ամյա Կիմ Յո Չժոնը ԿԺԴՀ առաջնորդի միակ հարազատն է, որն այժմ  պաշտոն է զբաղեցնում երկրում: Ըստ որոշ տեղեկությունների, նա սովորել է Շվեյցարիայում: