Ադրբեջանում սահմանվել են զինծառայողների վճարների եւ փոխհատուցման չափերի կանոնները: Trend գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը, գրում է, որ խոսքը 1994 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2010 թվականի հունիսի 12-ը պաշտոնաթող արված եւ Ադրբեջանի Զինված ուժերի պահեստում գտնվող անձանց հերթական չօգտագործված արձակուրդի համար վճարումների մասին է:

Կառավարության որոշման համաձայն, վճարումների հիմքում լինելու է 1994 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2010 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածը:

Բացի այդ, չօգտագործված հերթական արձակուրդի փոխհատուցման գումարը հաշվարկելիս հաշվի կառնվի նաեւ աշխատավարձը, զինվորական կոչման համար վճարը, ինչպես նաեւ տարիների ծառայության համար հավելավճարի գումարը: