Չիտայում (Արեւելյան Սիբիր) չարագործները ամանորյա տոներին քանդել են խանութի պատը եւ 56 մլն ռուբլու զարդեր գողացել:
«Անհայտ անձինք նկուղից սողոսկելով քանդել են աղյուսե պատը, ներթափանցել խանութ, որտեղ ոսկեղենի երկու սրահներում կոտրել են մետաղական չորս արկղ եւ թալանել ոսկերչական զարդեր: Վնասի ընդհանուր գումարը կազմել է 56 մլն ռուբլի», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ հանցագործությունը կատարվել է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը՝ Չիտայի Լենինի փողոցում: Հանցագործության փաստով հարուցվել է քրեական գործ՝ «խոշոր չափերի գողություն» հոդվածով, որի առավելագույն պատիժն է տասը տարով ազատազրկումը:



























