Անցնող գիշեր 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել   ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու:

«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կաստակ բնակավայրում, որը գտնվում է  Լոս Անջելեսի կենտրոնից 64 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը ընկած է եղել 8 կմ խորությունում: Հետեւանքների վերաբերյալ տվյալներ չկան: 4 մագնիտուդով երկրաշարժերը ուժեղ չեն, սակայն կարող են դառնալ վտանգավոր միջադեպերի կամ ենթակառուցվածքի աննշան վնասի պատճառ:   

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Բուրյաթիայի Հանրապետությունում 8 երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն առանց լուրջ հետեւանքների: