2014 թվականի ընթացքում Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 1.124 մարդ: Ադրբեջանի ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, ոստիկանության գնդապետ Քյամրան Ալիեւի փոխանցմամբ, անցյալ տարվա ընթացքում 2.635 ՃՏՊ է գրանցվել, որոնց արդյունքում, ընդհանուր առմամբ, 2.676 մարդ է տուժել:
Ըստ ադրբեջանական Trend գործակալության, ամեն դեպքում, 2013-ի համեմատ, այդ երկրում ՃՏՊ-ների դեպքերը 211-ով նվազել են, դրանց արդյունքում մահվան դեպքերը կրճատվել են 40-ով, տուժածների թիվը նվազել է 272-ով:




























