Փարիզի ծայրամասում՝ Պորտ դե Շատիյոն շրջանում, դեկտեմբերի 8-ի առավոտյան կրակոցներ են հնչել: ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ֆրանսիական ռադիոկայաններից մեկին, տեղեկացնում է, որ մեկ ոստիկան ծանր վիրավոր է: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի առավոտյան երեք ահաբեկիչներ կրակ էին բացել Փարիզի 11-րդ շրջանում գտնվող «Charlie Hebdo» պարբերականի խմբագրության ուղղությամբ: Այնուհետեւ հարձակվողներին հաջողվել է ավտոմեքենայով փախուստի դիմել:
Ողբերգության արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ պարբերականի չորս նկարիչներ, երկու ոստիկան եւ Ֆրանսիական միջազգային ռադիոկայանի (RFI) մի աշխատակից: Եվս 11 հոգի վիրավոր է:




























