Ձերբակալվել է Փարիզի ծայրամասում ոստիկանության պարեկի ուղղությամբ կրակ բացած հանցագործը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը: Իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն կարողացել պարզել, արդյո՞ք այսօրվա միջադեպը կապ ունի նախօրեին 12 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ, որի թիրախը «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունն էր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ի առավոտյան Փարիզում կրկին կրակոցներ են հնչել: Միջադեպի արդյունքում մեկ ոստիկան ծանր վիրավորվել է: