Հունվարի 9-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ` հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:

Երեւանում հունվարի 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ցերեկը աստիճանաբար կդադարի , հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝  -7-12, ցերեկը -4-9,

Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը`-4-9,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -4-9,

Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-6,

Տավուշում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -4-9,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝  -4-8, ցերեկը՝ -2-5,

Արարատում՝  գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-4,

Արմավիրում՝  գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -4-9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2-5: