Բանգլադեշի ոստիկանությունը մեղմել է երկրի ընդդիմադիրների գլխավոր առաջնորդ Հալեդա Զիայի նկատմամբ սահմանափակումները՝ ապաշրջափակելով նրա գրասենյակի մուտքը:

BBC-ի փոխանցմամբ, Զիան այնտեղ է կիրակի օրվանից: Ոստիկանությունը նրան թույլ չէր տալիս դուրս գալ գրասենյակից՝ ընդդիմության նախատեսված բողոքի ակցիայի պատճառով: Նրա ղեկավարած «Բանգլադեշի ազգայնական կուսակցությունն» իր կողմնակիցներին կոչ էր անում փակել ճանապարհները, երկաթուղային ուղիներն ու նավամատույցները՝ ի նշան անցյալ շաբաթ անցկացված ընտրությունների դեմ բողոքի: Ընդդիմադիր կուսակցությունը դրանց արդյունքները կեղծված է համարում:

Վերջին օրերին ոստիկանության հետ բախումների արդյունքում 7 մարդ է զոհվել: Ամեն դեպքում, տրանսպորտի աշխատանքում զգալի խափանումներ չեն եղել: