Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ձեռնարկել անհաժեշտ բոլոր միջոցառումները սպառողական շուկայում գների անհիմն թանկացումներ թույլ չտալու համար:

«Վերջին շրջանում ռուբլու շուրջ ստեղծված իրավիճակի եւ մի շարք այլ խնդիրների պատճառով սկսվել է սպառողական ինֆլյացիա», - ՌԴ գյուղնախարարի հետ հանդիպմանը խոստովանել է Մեդվեդեւը:

Վարչապետի խոսքով՝ չնայած բերքահավաքի ռեկորդային բարձր ցուցանիշերին, գնային ճնշումները, այնուամենայնիվ, առկա են: Մոսկվայում դրանք ավելի մեծ են:

 «Սրանով հարկավոր է զբաղվել ցանցային խանութների սեփականատերերի, ֆերմերների, միջնորդների հետ համատեղ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցություննեն ունենում այս շղթային, որպեսզի բացառենք գների անհիմն թանկացումը», - ասել է Մեդվեդեւը: