«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության արտահաստիքային լրագող Ազեր Ալիեւին դատախազությունում հարցաքննել են մոտ երկու ժամ: Այս մասին լրագրողն անձամբ է ասել haqqin.az-ին: Նրա խոսքով՝ հարցաքննությունը կապված է լրատվամիջոցի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության սկսած հետաքննական միջոցառումներով:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը խուզարկություն էր անցկացրել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակում: Հաղորդվում է, որ ծառայությունը կասկածվում է ֆինանսական մեքենայությունների եւ փողերի լվացման մեջ: Մինչ այդ անկախ փորձագետները կատարվածը համարում են խոսքի ազատության ճնշման հերթական դրսեւորում Ադրբեջանում:




























