Ֆրանսիայի հյուսիսում գտնվող լցակայանի աշխատակիցը ճանաչել է «Charlie Hebdo» պարբերականի խմբագրության վրա հարձակվելու համար կասկածվող երկու անձանց, հաղորդում է Le Figaro-ն:
Հաղորդվում է, որ Կուաշի եղբայրներին տեսել են Վիյե-Կորտըրե համայնքի Էն դեպարտամենտում: Լցակայանի աշխատակցի խոսքով՝ նրանք զինված են եղել Կալաշնիկով ինքնաձիգերով եւ ունեցել են նռնականետեր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկչության կասկածյալները կարող են տեղակայված լինել Ֆրանսիայի հյուսիսում:




























