Վրաստանի Նինոծմինդա քաղաքի 54-ամյա բնակիչ Վազգեն Գինոսյանը ցրտահարվել է ու մահացել, հաղորդում է Грузия Online-ը:
Գինոսյանին, որի անհետանալու մասին հայտարարել էր ընտանիքը, փրկարարները փնտրել էին մի քանի ժամ: Նրա մարմինը գտել են Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին:
Ընտանիքի անդամները ենթադրում են, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երբ Նինոծմինդայում ուժեղ ձնաբուք էր:




























