Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների եւ Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգու Էրեբունի ավիացիոն ռազմաբազայի միջեւ սպորտային եւ մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում ամանորյա արձակուրդներին 5 սպորտաձեւով սպորտային մրցումներ են անցկացվում:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինի ֆուտբոլի, վազքամրցումների, պարան ձգելու, մարզաքարերի եւ ուժային եռամարտի մրցելույթներին կմասնակցեն տարբեր կատեգորիաներից (շարքայինից մինչեւ գնդապետ) ավելի քան 1000 զինծառայողներ:
Սպորտային միջոցառումները կավարտվեն դահուկների«Ամանորյա 5 կմ մեկնարկներով», որոնց կմասնակցեն ավելի քան 2000 զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամները:



























