Անհայտ անձինք Փարիզի Սեն եւ Մարն շրջանում պատանդ են վերցրել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով RTL ռադիոյին:
Աղբյուրի համաձայն, ավելի վաղ Դամարտեն-ան Գոել քաղաքում փոխհրաձգություն է սկսվել: Ներկայումս հնարավոր զոհերի եւ պատանդների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Հաջորդ օրը երկրի տարբեր մասերում մի քանի արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ոստիկանությունն այս դեպքերը դեռեւս չի կապում իրագործված ահաբեկչության հետ:




























