Շրի-Լանկայի գործող նախագահ Մահինդա Ռաջապակսան ընտրություններում պարտություն է կրել: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Շրի-Լանկայի ԿԸՀ-ին, հաղոդում է, որ գործող նախագահը հավաքել է ձայների 47,58%-ը: Նա իր պարտությունն ընդունել է քվեարկության վերջնական արդյունքները հրապարակելուց առաջ:
Հունվարի 8-ին կայացած նախագահական ընտրություններին հաղթել է ընդդիմության թեկնածու Մայտրպալա Սիրիսենան: ԿԸՀ-ի տվյալներով՝ առողջապահության նախկին նախարար Սիրիսենան հավաքել է ընտրողների ձայների 51,28%-ը:




























