Ադրբեջանցի աշխատողները կրկին սպառնում են զանգվածային ինքնասպանություններով: haqqin.az-ի փոխանցմամբ՝ «Ազերսուն» հոլդինգին պատկանող Իմիշլինի շաքարավազի գործարանի նախկին աշխատողները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ ի նշան աշխատանքից ազատման բողոքի՝ հոլդինգի գլխամասային գրասենյակի շենքի առջեւ հավաքական ինքնասպանություն կգործեն:

«Մեզ բոլորիս ապօրինաբար են ազատել աշխատանքից: Մենք ի վիճակի չենք կերակրել մեր երեխաներին եւ զավակներին, ուստի ստիպված են ինքնասպանություն գործել: Մենք լրագրողներին եւ ՀԿ-ների ակտիվիստներին կոչ ենք անում հունվարի 12-ին ներկա գտնվել մեր ցույցին: Թող բոլորն իմանան այն մարդկանց անունները, ովքեր հարկադրված են դիմել այդ քայլին: Թող պատասխանատվության ենթարկեն  գործարանի տնօրեն Ֆարհադ Տուգալին, ով չի ճանաչում Ադրբեջանի օրենքները», - ասվում է աշխատողների հայտարարության մեջ: Նրանք նույնպիսի հայտարարություն են ուղարկել նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին եւ հոլդինգի ղեկավար Ա. Գեզալին:

Նկատենք, որ այս դեպքը միակը չէ, երբ հուսահատված ադրբեջանցի աշխատողները սպառնում են զանվածաին ինքնասպանությամբ: