Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի եւս մեկ աշխատակից հայտնվել է իրավապահ մարմինների հետաքրքրության կենտրոնում: haqqin.az-ի փոխանցմամբ՝  հունվարի 9-ին «Ազատություն» ռադիոյի աշխատակից Իսլամ Շիհալին բերման է ենթարկվել Բաքվի քաղաքային դատախազություն:

Սուրախանի շրջանի փոխոստիկանապետը Իսլամ Շիհալին հաղորդել է, որ ոստիկանապետը ցանկանում է զրուցել վերջինիս հետ: Սակայն Իսլամ Շիհալին միանգամից տարել են Բաքվի դատախազություն:

Նշենք, որ Իսլամ Շիհալին եղել է  դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գլխավոր քննչական վարչության կողմից հարցվածների թվում: Ավելի վաղ նույն ռադիոկայանի աշխատակցուհի Քադիջա Իսմաիլովան կալանավորվել էր ինքնասպանության դրդելու մեղադրանքով: