Փարիզի սուպերմարկետում պատանդ վերցվածների թվում է մի կին՝ ծծկեր երեխայի հետ:

Radio France-ի փոխանցմամբ՝ պատանդների ազատ արձակման գործողության վայրում ոստիկանական ուղղաթիռ է ժամանել: Վերջին տվալներով անհայտ անձինք 6 պատանդ են պահում:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հերքել էին երկու մարդու մահվան մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները: Գերեվարման կազմակերպման հնարավոր կասկածյալներն են Ամեդի Քուլիբալին եւ Հայաթ Բումեդիենը: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հակաահաբեկչական գործողության ծրագրի պատրաստման համար խորհրդակցություն է գումարել: