Լա-Թրամբլադ քաղաքի հրապարակը կանվանեն «Je suis Charlie» (Ես Շառլին եմ): Նախկինում անանուն հրապարակը գտնվում է քաղաքային գրադարանի շենքի դիմաց: Քաղաքապետ Ժան-Պիեռ Տալիեի խոսքով՝ նոր անվանումով ցուցանակը հրապարակում կհայտնվի արդեն շաբաթ օրը: Բացի անվանումից, դրա վրա կնշվի նաեւ Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակման ամսաթիվը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները: