Ֆրանսիական ոստիկանությունը տպարանը բարիկադներով պատնեշած ենթադրյալ ահաբեկիչների դեմ հատուկ գործողություն է սկսել:

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում: Հայտնի է, որ տպարանը տեղակայված է Փարիզից 40 կմ հեռավորության վրա՝ օդանավակայանի շրջանում: Հնարավոր է, որ տպարանը զավթել են հենց Քուաշի եղբայրները:

Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա: Հարձակման արդյունքում 12 մարդ զոհվել, եւս 11-ը՝ վիրավորվել են: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները:

Հունվարրի 9-ին անհայտ անձինք զավթել են Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Խանութում պատանդներին գերեվարածները պահանջում են ազատ արձակել տպարանը զավթածներին.պատանդների գերեվարումը կարզմակերպող հնարավոր կասկածյալների թվում են Ամեդի Քուլիբալին եւ Հայաթ Բումեդիենը: Որոշ տեղեկությունների համաձայն, Ամեդի Քուլիբալին անձնապես ճանաչում է Շերիֆ Քուաշիին:  Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ տպարանում գտնվում են Քուաշի եղբայրները: