Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է ահաբեկիչների կողմից զավթված խանութից ազատ արձակել պատանդներին: TF1-ի փոխանցմամբ՝ Քուաշի եղբայրները եւս ոչնչացվել են իրենց զավթած տպարանում:

Ըստ ֆրանսիական մամուլի, Քուաշի եղբայրների կողմից պատանդ վերցվածը ողջ է:

Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա: Հարձակման արդյունքում 12 մարդ զոհվել, եւս 11-ը՝ վիրավորվել են: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները:

Հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Խանութում պատանդներին գերեվարածները պահանջում են ազատ արձակել տպարանը զավթածներին.պատանդների գերեվարումը կարզմակերպող հնարավոր կասկածյալների թվում են Ամեդի Քուլիբալին եւ Հայաթ Բումեդիենը: Որոշ տեղեկությունների համաձայն, Ամեդի Քուլիբալին անձնապես ճանաչել է Շերիֆ Քուաշիին: