Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը հաստատել է մի քանի պատանդների մահը Փարիզում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նախարարը չի հստակեցրել մահացած պատանդների թիվը։

«Ես խորապես տխրել եմ մի քանի անձանց մահվան կապակցությամբ»,- ասել է Կազնեւը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, որոնք սառնասրտորեն կատարել են իրենց գործը՝ հրաժարվլեով պատասխանել լրագրողների այլ հարցերի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ նշանակության ոժերը գրոհով վերցրել են խանութը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, սպանվել է պատանդառուն՝ 32-ամյա Ամեդի Կուլիբալին։ Տեղեկություններ կան, որ նա մենակ չի եղել, այլ 26-ամյա Հայաթ Բումեդյենի հետ։ Նրա ճակատագիրը դեռ անհայտ է։