Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձով դիմել է ազգաբնակչությանը։ Նա հաստատել է Փաիզում խանութի գրոհի ժամանակ չորս պատանդների մահվան փաստը։

«Չորս մարդ է զոհվել պատանդներ վերցնելու ժամանակ»,- ասել է Օլանդը։  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ նշանակության ոժերը գրոհով վերցրել են խանութը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, սպանվել է պատանդառուն՝ 32-ամյա Ամեդի Կուլիբալին։ Տեղեկություններ կան, որ նա մենակ չի եղել, այլ 26-ամյա Հայաթ Բումեդյենի հետ։ Նրա ճակատագիրը դեռ անհայտ է։