Հայտնի է դարձել «Գահերի խաղի» նոր սերիայի թողարկման ամսաթիվը՝ 2015-ի հունվարի 12-ին:
Հինգերորդ սեզոնը խոստանում է լինել նախորդ սերիաներից ոչ պակաս արյունոտ. Վեստերոսի հողերի համար պատերազմը սարերի հետեւում չէ, իսկ պալատական ինտրիգները նոր թափ են հավաքում:
«Գահերի խաղը» խոստանում է շարունակվել առնվազն եւս երկու տարի: Տարեկան թողարկվում է մեկ սեզոն, որը համապատասխանում է Ջորջ Մարթինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքի հատորներից մեկի ցիկլին: Հեղինակը հասցրել է արդեն 7 վեպ գրել:




























