Փարիզի Դինեյլենդում ոստիկանությունը կալանավորել է 30-ամյա կնոջը, որն սպառնում էր պայթեցնել իրեն, գրում է Le Figaro թերթը: Հաղորդվում է, որ կինը հյուրանոցի պատոհանից բղավել է, որ կպայթեցնի իրեն: Նա նաեւ հայտարարել է, որ նախօրեին կոշերային խանութում պատանդներ վերցրած Ամեդի Կուլիբալիի կողմանկիցն է: Միջադեպը տեղի է ունեցել Sequoia Lodge հյուրանոցում, որի բոլոր այցելուներին տարհանել են:
Պարզվել է ահազանգը կեղծ է. զբոսաշրջիկ կինը պայթուցիկ սարք չի ունեցել: Նա դատարանի առջեւ կկանգնի երկուշաբթի՝ «կեղծ տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով: Նրան սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում կամ 30 հազար եվրոյի տուգանք, հաղորդում է Gazeta-ն:




























