Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանզքով զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է 35 մարդ, հաղորդում է NNA ազգային գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհերի ու 30 վիրավորների մասին:
«Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը արդեն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Նաեւ հայտնի է դարձել, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի գցել Տրիպոլիի Ջաբալ Մոսհեն բնակավայրի սրճարաններից մեկում, հաղորդում է «ՌՒԻԱ նովոստին»:
Առողջապահության նախարարը դիմել է մոտակա բնակավայրերի քաղաքացիներին՝ խնդրելով արյուն հանձնել ահաբեկչությունից տուժածների համար:
Լիբանանի հյուսիսային շրջանի վարչակազմը պարետային ժամ է մտցրել մինչեւ կիրակի առավոտյան ժամը 7-ը: Ներկայումս արտակարգ պատահարի վայր քրեագետների խումբ է ուղարկվել՝ ողբերգության հանգամանքները պարզելու համար:




























