Տեղեկությունը, որ շաբաթ ամերիկյան Թոմբոլ քաղաքի (Թեխաս նահանգ) հիվանդանոցներից մեկում անհայտ անձն առնվազն 2 պատանդ է վերցրել, չի հաստատվել: Իշխանությունները պարզել են, որ տղամարդն իր որդու հետ, որը բժշկական այդ հաստատության հիվանդներից է, փակվել է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները բանակցություններ են վարում տղամարդու հետ: Նրա արարքի դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Ըստ ՏԱՍՍ գործակալության, հավանական է, որ նա հուզվել է որդու առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ:
Իրավապահների տվյալներով, տղամարդու մոտ կարող է զենք լինել: Վերակենդանացման բաժանմունքին հարակից տարածքներից տարհանել են մարդկանց, իսկ հիվանդանոցի մերձակա փողոցները փակ են:




























