Պակիստանում բենզատարի եւ երթուղային ավտոբուսի ճակատային բախման հետեւանքով զոհվել է ոչ թե 30, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այլ 57 մարդ: Տեղեկությունը հաստատել են քաղաքային հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխել են դիակները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, զոհվածների մեջ կանայք եւ երեխաներ կան:

Ըստ քաղաքային ոստիկանության պետի` վթարը բենզատարի վարորդի անզգուշության հետեւանքով է եղել: Արդյունքում դրան բախվել է 70 ուղեւորներով ավտոբուսը, ընդ որում, ուղեւորներից չորսը նստած են եղել ավտոբուսի վրա: Նրանց հաջողվել է փրկվել կրակից՝ ցած նետվելով: