Եգիպտոսի դատարանը արդարացրել է Կահիրեի թուրքական բաղնիքում կալանավորումից հետո անառակության մեջ կասկածվող 26 նույնասեռականներին: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Տղամարդիկ կալանավորվել են դեկտեմբերի 7-ին, Կահիրեում գտնվող թուրքական բաղնիքում, հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ ստուգումներ իրականցնել են նույնասեռականների վարքագծի նկատմամբ իրավապահ մարմինների աճող հետաքրքրության շրջանակներում: Տղամարդկանց նկատմամբ հարուցված քրեական գործն առաջացրել է միջազգային հանրության բուռն արձագանքը:




























