Charlie Hebdo-ի հաջորդ համարում կրկին կտպագրեն Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարները: Այդ մասին հաղորդում է Le Point-ը՝ վկայակոչելով թերթի փաստաբան Ռիշար Մալկին:

«Մենք չենք նահանջի, քանի որ հակառակ դեպքում մեր ջանքերն անիմաստ են», - հայտարարել է Մալկան:

Բացի այդ, փաստաբանն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի քննադատել ցանկացած կրոն, հայտնում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում է իրականացվել: Գրոհի արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիրը: