«Մետրոյում առանց վարտիքի» (No Pants Subway Ride) ֆլեշմոբին, որը կայացել է հունվարի 11-ին աշխարհի խոշոր քաղաքներում, մասնակցել է մի քանի հազար մարդ: Այս տարի ակցիան կայացել է 14-րդ անգամ:

Ըստ կանոնների՝ ֆլեշմոբի մասնակիցները պետք է ստորգետնյա անցումով անցնեն առանց տաբատների եւ կիսաշրջազգեստների, դրա հետ մեկտեղ պետք է իրենց առավելագույնս բնական պահեն, օրինակ՝ գիրք կարդան:

Ֆլեշմոբին միացել են Լոնդոնի, Բեռլինի, Ռիգայի, Պեկինի, Մադրիդի, Սիդնեյի եւ այլ մեգապոլիսների բնակիչները: Նյու Յորքում ֆլեշմոբին մասնակցել է շուրջ 4 հազար մարդ, հայտնում է «lenta.ru»-ն:

«Մետրոյում առանց վարտիքի» ակցիան առաջին անգամ Նյու Յորքում տեղի է ունեցել 2002թ.: Այն ժամանակ ֆլեշմոբին մասնակցել էր քաղաքի յոթ բնակիչ: Գաղափարի հեղինակներն են Improv Everywhere արթ խմբի ներկայացուցիչները: