Նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 48 դոլարից: Երեւանի ժամանակով 19:18-ին Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47.85 դոլար: Դա 2009 թվականի գարնանից ի վեր նվազագույն արժեքն է:
Նավթի գնի անկման ֆոնին շարունակվում է ռուսական ռուբլու հետագա թուլացումը: Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 63.34 ռուբլու ցուցանիշի (ավելացել է 1.79 ռուբլով), եվրոյինը՝ 75.04 (ավելացել է 2.79 ռուբլով): Միաժամանակ, հունվարի 13-ի համար Կենտրոնական բանկի սահմանած եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել է 74.36 ռուբլի: Եվրոպական միասնական արժույթը թանկացել է 6 ռուբլով: Իսկ դոլարի փոխարժեքն աճել է 6.5 ռուբլով՝ հասնելով 62.74 ռուբլու:
Հունվարի 12-ին Goldman Sachs բանկը նավթի գների նոր կանխատեսում է ներկայացրել: Սպասվում է, որ առաջիկա երեք ամիսներին նավթի WTI տեսակի գինը կլինի 41, Brent տեսակինը՝ 42 դոլար:



























