Ներկայումս նավթի գների կտրուկ անկման պատճառը նավթի շուկայում ամերիկյան նավթի չափից ավելի արդյունահանումն է եւ ՕՊԵԿ-ի պատասխան քայլերը, որոնք ուղղված են ամերիկյան մրցակիցների ոչնչացմանը, գրում է գերմանական Die Welt թերթը:
Այն, որ գների կտրուկ անկումը տարերային բնույթի չի կրում, վկայում են միանգամից մի քանի փաստարկներ: Նախ, արդեն մի քանի ամիս նավթի գները միայն մեկ ուղղությամբ են ընթանում՝ դեպի ներքեւ: Երկրորդ, դրա հետ մեկտեղ համաշխարհային տնտեսությունը ընդհանուր առմամբ ճգնաժամի մեջ չէ:
Վերլուծաբանների համար նավթի գների անկումն անսպասելի չի եղել, քանի որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը վերջին տարիներին աճել է մոտ 50 տոկոսով ու հասել օրական 9 մլն բարելի, ինչն ավելի շատ է, քան Սաուդյան Արաբիայի արդյունահանածը:
Գործող գները պահպանելու համար, ՕՊԵԿ-ի երկրներին անհրաժեշտ է եղել նվազեցնել արդյունահանման քվոտաները, բայց նրանք հրաժարվել են դա անել:
Մյուս վարկածներից մեկը ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պայմանավորվածությունն է, որպեսզի «ծնկի բերեն» Ռուսաստանին, գրում է ռուսական պարբերականը: Բայց այդ վարկածը ավելի չէ, քան խոսակցությունները, որովհետեւ այս իրավիճակում Սաուդյան Արաբիայի շահերը դեմ են ԱՄՆ-ին: «Այսպիոսով, ՕՊԵԿ-ը փորձում է սնանկության առջեւ կանգնեցնել իր մրցակիցներին, որոնց համար նավթի արդյունահանման ինքնարժեքն ու տրանսպորտային ախսերը զգալիորեն բարձր են: Ամենից առաջ հարվածն ուղղված է ամերիկյան ընկերությունների դեմ», գրում է պարբերականը:



























