Վիեննայի Prückel սրճարանից համբուրվելու համար վռնդել են երկու լեսբուհիների՝ 26-ամյա Եվա Պրեւայնին եւ 19-ամյա Անաստասիա Լոպեսին: Այս մասին գրում է The Local-ը:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Մատուցողն աղջիկներին խնդրել է չհամբուրվել, իսկ հետո հրաժարվել է սպասարկել նրանց: Լեսբուհիների բողոքին ի պատասխան՝ հաստատության մենեջեր Քրիստալ Սեդլարն ասել է, որ նրանց պահվածքը հարիր է հասարակաց տանը, այլ ոչ թե հանրային սրճարանին: Այնուհետեւ, ըստ Lenta-ի, զույգին խնդրել են հեռանալ հաստատությունից:

Լոպեսի խոսքով, իրենք տխրել են, որ սրճարանում ոչ ոք չի պաշտպանել իրենց: Սեդլարը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ աղջիկներին վռնդել են իրենց զգացմունքները չափազանց բաց արտահայտելու, այլ ոչ թե սեռական կողմնորոշման համար:

«Սա ավանդական վիեննական սրճարան է, եւ մենք չենք խրախուսում նման պահվածքը»,- հայտարարելէ Սեդլարը: