Շվեյցարին հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել 73-ամյա ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, ով ամերիկյան արդարադատոիթյան կողմից մեղադրվում էաբելի քան 30 տարի առաջ 13-ամյա մի աղջկա բռնաբարելու համար։ Ռեժիսորն այսօրվանից ազատվել է տնային կալանքից եւ ազատ մարդ է համարվում։
Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել էքստրադիցիայի չենթարկել Պոլանսկուն։ «Պարոն Պոլանսկին այժմ կարող է ազատորեն տեղաշարժվել։ Նա այլեւս ազատ մարդ է»,- հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության նախարար Էվելին Վիդմեր-Շլումպֆը։



























