2016 թվականի աշնանը Ֆինլանդիայի դպրոցներից կհանեն ձեռքով գրել սովորեցնելու պարտադրանքը, հաղորդում է WDR հեռուստաալիքը:

Ֆինլանդիայի կրթության նախարարության կարծիքով, դպրոցականները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն ոչ թե տետրերի, այլ համակարգչի առջեւ՝ տեքստեր հավաքելով ստեղնաշարի օգնությամբ:

Միաժամանակ նշվում է, որ երեխաներին կշարունակեն սովորեցնել օգտվել գրիչով կամ մատիտով, սակայն դասերի ժամանակ նրանք կգրեն ստեղնաշարերի օգնությամբ: