Մարդիկ, ովքեր բջջանյութով հարուստ սնունդ են օգտքգործում, ավելի երկար են ապրում եւ հազվադեպ են բախվում կյանքի համար վտանգավոր հիվանդությունների: Այս մասին հայտնել են Շանհայի ինստիտուտի գիտնականները:

Պատճառն այն է, որ բջջանյութը նվազեցնում է խրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը՝ ներառյալ սրտային հիվանդությունները, գլխուղեղի կաթվածը, շաքարախտը եւ քաղցկեղի որոշ տեսակներ: Ըստ Kedem-ի, դիետոլոգները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում բջջանյութ ներառել: Ընդ որում, տղամարդիկ պետք է 38 գրամ բջջանյութ օգտագործեն, կանայք՝ 25 գրամ:

Չինացի գիտնականներն ուսումնասիրել են նախկինում անցկացված 17 հետազոտություն, որոնց մասնակցել են 982.411 կանայք եւ տղամարդիկ, եւ հայտնաբերել, որ մեծ քանակությամբ բջջանյութ օգտագործողների մոտ 16%-ով նվազել է վաղաժամ մահվան հնարացորությունը:

Գիտնականները նշում են, որ օրական լրացուցիչ 10 գրամ բջջանյութ օգտագործելը դյուրին է: Դրա համար անհրաժեշտ է պարզապես երկու բաժին չոր նախաճաշ եւ բաժին միրգ կամ բանջարեղեն ուտել: Պետք չէ մոռանալ նաեւ լոբազգիների, մասնավորապես՝ լոբու, ոսպի եւ ոլոռի մասին, որոնք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում: