Ֆրանսիական Journal du Dimanche պարբերականում հրապարակված հարցման համաձայն, ֆրանսիացիների 42%-ը դեմ է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը: Այս մասին հաղորդում է France24-ը:

Gazeta-ի փոխանցմամբ, հարցվածների 57%-ն էլ պատասխանել է, որ անհրաժեշտ է շարունակել նման նյութերի հրապարակումը: Նշվում է, որ 50%-ը կարծում է, որ հարկավոր է սահմանափակել համացանցում խոսքի ազատությունը:

Հարցման համաձայն, հարցվածների 68%-ը կողմ է Ֆրանսիա այն քաղաքացիների մուտքի արգելքի սահմանմանը, որոնց կասկածում են ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում ռազմական գործողությունների մասնակցելու մեջ: