Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի քույրը բացահայտել է նրա երկարակեցության գաղտնիքը: Աֆրիկյան պետության ղեկավարը չի խմում, չի ծխում, կանոնավոր կերպով մարզվում է:

«Նա միշտ գիտեր, որ ալկոհոլն ու ծխախոտը քայքայում են օրգանիզմը: Նույնիսկ այսօր նա շատ ժամանակ է տրամադրում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը»,- The Sunday Mail-ին տված հարցազրույցում հայտարարել է 68-ամյա Ռեգինա Գատան:

Իսկ Ռոբերտ Մուգաբեն ասել է, որ ամեն օր 5 ժամ տրամադրում է զբոսանքին: Նրա ամենօրյա սննդակարգում քիչ միս եւ շատ բանջարեղեն կա: Մի անգամ նա հայտարարել էր, որ իրեն այնքան լավ է զգում, որ պատրաստ է մինչեւ 100 տարեկանը ղեկավարել երկիրը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սակայն, Զիմբաբվեի Սահմանադրության համաձայն, Մուգաբեն կարող է ընտրվել եւս մեկ անգամ եւ երկիրը ղեկավարել մինչեւ 99 տարեկանը: