«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը թուրքական մաֆիային վճարել է, որպեսզի ապահովեն ահաբեկչուհի Հայաթ Բումեդյենի ապահով անցումը Սիրիա, գրում է The Mirror թերթը` վկայակոչելով թուրքական հետախուզության աղբյուրը:
Ըստ աղբյուրի` Բումեդյենին, որին Փարիզում ահաբեկչության կազմակերպման մեջ են կասկածում, Ստամբուլի օդանավակայանում դիմավորել են թուրքական մաֆիայի երկու ներկայացուցիչներ: Ահաբեկչուհին հասել է թուրք-սիրիական սահմանի Շանլըուրֆա քաղաք, որտեղ նրան տեղավորել են թուրքական մաֆիային պատկանող շինությունում: Այնուհետ նա հասել է թուրքական Էլ Աբյադ քաղաք, որտեղից արդեն ոտքով մոտեցել է Սիրիայի սահմանին:
Թուրքիայի հետախուզությունում նշում են, որ Բումեդյենի տեղափոխման համար ԻՊ-ի գրոհայինները պետք է որ մեծ փողեր վճարած լինեին, քանի որ գործողությունը կարող էր վտանգավոր լինել: Թերթը հայտնում է, որ հատուկ ծառայությունները ունեն Ստամբուլի օդանավակայանում հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ տեսագրանցող սարքերի կադրերը, փոխանցում է Lenta-ն:
Ֆրանսիայի ոստիկանությունը ահաբեկիչ Ամեդի Կուաշիի ենթադրյալ համախոհ Հայաթ Բումադյենին հանցակից է կարծում Փարիզում ահաբեկչության նախապատրաստմանը, չնայած որ հարձակման պահին կինը Ֆրանսիայի սահմաններից դուրս է եղել:




























