Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը դիմել է Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով օգնել գտնել ականջօղը, որը կոցրել է Սիդնեյի Martin Place կենտրոնի շրջակայքում:
«Ողջույն, Twitter: Ես կորցրել եմ ականջօղս Martin Place-ում: Եթե գտնեք, շնորհակալ կլինեմ: Ինձ զանգահարեք 02 62777500 հեռախոսահամարով», - գրել է նախարարը: Բիշոփը նաեւ հրապարակել է Sky News հեռուստաալիքի հետ իր հարցազրույցի ստոպ-կադրը, որտեղ երեւում է, որ նա միայն մեկ ականջօղով է, փոխանցում է Lenta-ն:
Պետք է նշել, որ Twitter-ի օգտատերերը Բիշոփի հաղորդագրությանը ոչ միանշանակ են վերաբերվել: Ոմանք ենթադրել են, որ նախարարի հասցեն կոտրվել է, մյոսները չեն բացառել, որ նա կատակել է: Օգտվողների մի մասն էլ արտգործնախարարի թվիթը տարօրինակ է համարել՝ նշելով, որ ականջօղը գտնելու խնդրանքն անհարիր է նախարարին:




























