Ամերիկյան Fox News հեռուստաալիքը մեկ օրում 4 անգամ ներողություն է խնդրել մահմեդականների հասցեին լրագրողների ոչ կոռեկտ արտահայտությունների համար, հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքի աշխատակիցներից մեկը պատմել է Եվրոպայի երկրների որոշ շրջանների մասին, որտեղ մարդիկ ապրում են իրենց օրենքներով, իսկ այլ կրոն դավանող մարդիկ այնտեղ չեն գնում վախից: Հեռուստաալիքի հյուրերից մեկը հայտարարել է, որ «բրիտանական Բիրմինգհեմ քաղաքը բացառապես մահմեդական քաղաք է»: Այս արտահայտության համար Fox News հեռուստաալիքը ավելի ուշ ստիպված է եղել ներողություն խնդրել:

«Մեր հյուրը սխալվել է՝ նշելով, որ բրիտանական քաղաքի 22%-ը մահմեդականներն են», - հայտարարել են վարկանշային հաղորդումներից մեկի ժամանակ, հայտում է Gazeta-ն:

Հեռուստաալիքը ներողություն է խնդրել նաեւ եթերում հնչեցրած վիճակագրության համար: Լրագրողները հայտնել են, որ ֆրանսիացի մահմեդականները 69 տոկոսն աջակցում է «Իսլամական պետության» զինյալների գործունեությանը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Նրանք նաեւ նշել են, որ Եվրոպայի այլ երկրներում այդ թիվը կազմում է 40 տոկոս: