Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի ծրագրում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Որեւէ մեկը թող արտահերթ ընտրությունների հույսեր չփայփայի: Մեր ծրագրերում դա չկա»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ սեպտեմբերի 12-ին կայանալիք համաժողովրդական հանրաքվեում ժողովուրդը կաջակցի դրանց:
Փոփոխությունների փաթեթը ներառում է ավելի քան 20 փոփոխություններ Թուրքիայի սահմանադրության մեջ: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2011թ. հուլիսին: Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում՝ կառավարությանը մեղադրելով անգործության մեջ:




























