Վերջին տասնամյակում բրիտանացիներն ամենից հաճախ բողոքում են «Թոմ եւ Ջերի» անիմացիոն սերիալից, գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Ofcom մեդիակարգավորիչը: Թերթը հստակեցնում է, որ խոսքը մանկական հեռուստաշոուների վիճակագրության մասին է:

«Թոմ եւ Ջերի»-ի հասցեին 82 բողոք է ստացվել, որոնք երկու դրվագների էին վերաբերում՝ Texas Tom եւ Tennis Chumps, որոնց վերագրվում է «գլամուրացում» եւ սիգարի ու սիգարետի գործածություն: Թերթը ուշադրություն է դարձնում նրան, որ բողոքների մեծ մասն  ուղղված են ոչ թե հենց այդ սերիաների դեմ, այլ կարգավորողի՝ շոուի հանդեպ հետաքննություն սկսելու որոշման:

65 բողոք է ստացվել Get Well Soon հաղորդման հասցեին, որտեղ  քննարկվել է  կամրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստանյութը, փոխանցում է Gazeta-ն:

Ofcom-ը եւս 21 բողոք է ստացել «Բի-Բի-Սի»-ում Tweenies-ի դրվագի ցուցադրության կապակցութամբ ՝ մի կերպարի մասնակցության համար,  որը նման է մանկապղծության մեջ մեղադրվող Ջիմի Սեւիլին: Թերթը հիշեցնում է, որ այդ  կապակցությամբ BBC է ուղարկվել շուրջ 200 բողոք, եւ ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել: