Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:     

Ճանապարհաշինարարների կողմից կատարված աղով, ավազով մշակման աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: