Հյուսիս-Արեւմտյան համալսարանի մասնագետները պարզել են, որ ֆիլմերի ճակատագիրը՝ նրանց էկրան բարձրանալուց հետո, որոշում են ոչ թե կինոքննադատները կամ դրամարկղային եկամուտները, այդլ ուրիշ ֆիլմերի ռեժիսորները: Որքան հաճախ են նրանք իրենց աշխատանքներում ներառում հղումներ այս կամ այն ֆիլմին, այնքան այդ ֆիլմերն ավելի երկար կյանք կունենան հանդիսատեսի մոտ:

Լուիս Ամարալը եւ նրա գործընկերները վերլուծել են 15 425 ամերիկյան կինոֆիլմերի մասին տեղեկությունները, որոնք կան Internet Movie Database-ում:

Մասնագետները ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են դրամարկղային եկամուտները, քննադատների գնահատականները, հանդիսատեսի կարծիքը, նվաճված պարգեւները, ինչպես նաեւ այլ ֆիլմերում իր մասին հիշատակումներն ու դրվագների կիրառումը, հաղորդում է Gazeta-ն:

Ստացված արդյունքները ցույց են տվել, որ հենց վերջին գործոնն է վչռորոշ լինում կինոֆիլմի «կյանքի տեւողության» հարցում: