Նացիստական «Էնիգմա» ծածկագիրը կոտրած անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի նոթատետրը աճուրդի կհանվի: Այս մասին հայտնում է The Financial Times-ը: Նոթատետրը անանուն վաճառողի կողմից Նյու Յորքի Bohmans աճուրդում սակարկության կդրվի ապրիլի 13-ին: Լոտի նախնական արժեքն է մեկ մլն դոլար:
Bohnams-ի մասնագետ Կասանդրա Հաթոնը պատմել է, որ Թյուրինգի նշումները մեծ աշխատանքի սկիզբն էին, որը ավելի ուշ գիտնականը կատարել էր համակարգչով: Հաթոնը Թյուրինգի նոթատետրն անվանել է մաթեմատիկայի ամենածավալուն ձեռագիր գրքույկը, փոխանցում է Lenta-ն:
Թյուրինգի նոթատետրն ունի 56 էջ: Դրանց մի մասը գիտնականի մաթեմատիկական գրառումներն են: Նա նոթատետրը սկսել է օգտագործել 1942 թ.-ից: Այն գտել են նրա մաթեմատիկոս ընկեր Ռոբին Գենդիի իրերի մեջ, որոնք պահպանվել են Քեմբրիջի Թագավորական քոլեջի արխիվում:




























